Ռուսական բիզնեսն սկսել է զգուշանալ Հայաստանի հետ համագործակցելուց
11/12/2025 20:21

Ռուսական բիզնեսն սկսել է զգուշանալ Հայաստանի հետ համագործակցելուց

Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառության նկատելի անկում է գրանցվել 2025 թվականին, չնայած երկրների միջև կապերը պահպանվում են, լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այս տարի առևտրաշրջանառության անկում է գրանցվել։ Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառությունն անցյալ տարի 12.4 միլիարդ դոլար է կազմել, իսկ այս տարի այն, ըստ ամենայնի, 6 միլիարդ կլինի։ Սա շատ նկատելի անկում է։ Նախևառաջ, ինչպես մենք  ենք արձանագրել, ռուսական բիզնեսն  զգուշանում է Հայաստանի հետ համագործակցելուց։ Թեպետ կապ ու շփումներ կան, պահպանվում են»,- ասել է Օվերչուկը։