Ոստիկանությունն ու քննչականը 15 րոպե ժամանակ չեն գտնում` ընդդիմադիր գործիչների, հոգևորականների դեմ ապօրինի գործողություններից մի պահ դադար վերցնելու և զբաղվելու իրենց իրական գործառույթներով. Աբրահամյան
12/12/2025 10:10

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«2.5 ամիս առաջ գրել էի, թե ինչպես են մեքենաները տարբեր պատճառներով հայտնվում ՆԳՆ տուգանային հրապարակներում և թալանվում:

Կոնկրետ դեպքով էի գրել (լինկը քոմենթներում կդնեմ) ու այդ ժամանակ նշածս մեքենան արդեն 10 ամիս ՆԳՆ Աբովյանի ոստիկանության տուգանային հրապարակում էր ու այդ ընթացքում պետհամարանիշից սկսած թալանվել էր:

Գրառումիցս հետո 2.5 ամիս է անցել, սակայն քննչականն ու ոստիկանությունը տեղից շարժվելու փոխարեն շարունակում են հանցավոր անգործություն դրսևորել, իսկ նշածս մեքենան, որի տուգանային հրապարակում գտնվելու արդեն մեկ տարին է լրանում, կրկին ու վերջնական թալանվել է:

Ոստիկանությունն ու քննչականը 15 րոպե ժամանակ չեն գտնում` ընդդիմադիր գործիչների, հոգևորականների, մեդիայի ներկայացուցիչների դեմ ապօրինի գործողություններից մի պահ դադար վերցնելու և զբաղվելու իրենց իրական գործառույթներով:

Սա է պետական համակարգի պատկերն ու սրանց փուչիկ խոստումների արդյունքը» :