Ճի՞շտ է ազգային բարերարի 60-ամյակը կալանավայրում նշելը. փաստաբան (Տեսանյութ)
12/12/2025 17:30

Ճի՞շտ է ազգային բարերարի 60-ամյակը կալանավայրում նշելը. փաստաբան (Տեսանյութ)

«Մեր պրակտիկայում երբեք չենք հանդիպել նման դեպքի, երբ քննիչը փորձի խուզարկություն իրականացնել փորձագետի տան»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Լիաննա Գասպարյանը։

 Փաստաբանի խոսքով՝ պաշտպանական կողմը չի հասկանում՝ ինչով են զբաղված գործին ներգրավված 53 քննիչները, եթե ոչ՝ ամեն օր նոր իրավախախտում կատարելու փորձերով։

«Նախաքննական մարմինը շարունակ փորձում է իրականացնել նոր քայլեր, որոնք որևէ կապ չունեն գործը դատարան ուղարկելու կամ այն ավարտին հասցնելու հետ։ Ճի՞շտ է ազգային բարերարի 60-ամյակը կալանավայրում նշելը»,- հարց բարձրացրեց Կարապետյանի պաշտպանը։

Ճի՞շտ է ազգային բարերարի 60-ամյակը կալանավայրում նշելը. փաստաբան (Տեսանյութ)