.jpg)
12/12/2025 10:25
Տավուշի Բերքաբեր գյուղից 1 կմ դեպի հյուսիս-արևելք իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ
Այսօր՝ ժամը 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից 1 կմ դեպի հյուսիս-արևելք իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշված է հաղորդագրության մեջ։