Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում իրականացնողներին բռնե՞լ են
12/12/2025 19:17

Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում իրականացնողներին բռնե՞լ են

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե»:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում բանդիտական հարձակում էր տեղի ունեցել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։

Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում իրականացնողներին բռնե՞լ են