.png)
Վաշինգտոնի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել՝ հորդառատ անձրևների պատճառով (Տեսանյութ)
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է.
«ԱՄՆ Վաշինգտոնի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել՝ հորդառատ անձրևների պատճառով։
Հորդառատ անձրևները գետերի ափերից դուրս գալու, սողանքների և լայնածավալ ջրհեղեղների պատճառ են դարձել, ինչը տասնյակ հազարավոր բնակիչների վտանգի տակ է դրել։ Սկագիտ շրջանում Սկագիտ գետի հեղեղատարածքում բնակվող բնակիչներին արդեն հրահանգվել է տարհանվել ավելի բարձր գոտիներ։ Ավելի քան 70,000 մարդ տարհանվել է։
Իշխանությունները զգուշացնում են աղետալի ջրհեղեղների հնարավորության մասին և խնդրում են լրացուցիչ փրկարարական խմբեր և նավակներ։
Սողանքը փակել է Սիեթլից արևելք գտնվող միջպետական մայրուղու մի հատված՝ մեքենաները խրվել են ցեխի, ծառերի մնացորդների մեջ»։