.jpg)
12/12/2025 11:42
Շնորհակալ ենք Հայաստանի կողքին լինելու և շարունակական աջակցության համար. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը՝ Ժան-Նոել Բարոյին
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելության շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
«Շնորհակալ ենք Հայաստանի կողքին լինելու և շարունակական աջակցության համար», - նշված է հաղորդագրության մեջ։