.jpg)
12/12/2025 22:01
Վերին Լարսը փակվեց բեռնատարների համար
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար, «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, հայտնել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվում է կցորդիչներով և կիսակցորդիչներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը՝ եղանակային պայմանների պատճառով», - նշված է հայտարարության մեջ։
Անցակետը բաց է մարդատար մեքենաների համար։