.jpg)
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը կուլիսային աշխատանքների մեջ են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ համապետական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում առայժմ ակտիվ են Ռոբերտ Քոչարյանի կողմից գլխավորած «Հայաստան» դաշինքը և բարերար ու գործարար Սամվել Կարապետյանի կողմից նոր ձևավորված «Մեր ձևով» շարժումը։ Մնացածները կուլիսային աշխատանքների մեջ են կամ, լավագույն դեպքում, գրասենյակներ են հիմնում, բացում, վերաբացում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մի շարք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր պարբերաբար հանդիպումներ են ունենում՝ քննարկելու համապետական ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները։ Մեր տեղեկությունների համաձայն՝ այդ ուժերն են «Հայ ազգային կոնգրես»-ը (ՀԱԿ), «Սասնա ծռեր»-ը, «Ապրելու երկիր»-ը, «Նժար» սահմանադրական շարժումը, «Հաղթանակ» կուսակցության նախագահ, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը և այլք։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մեր տեղեկությունները, որ իրենք պարբերաբար հանդիպում-քննարկում են ունենում վերոնշյալ ուժերի հետ։
«Ես նման տեղեկություն չունեմ։ Բազմաթիվ մարդկանց հետ քննարկումներ ունենում ենք, որոնց մասին հանրայնացնում ենք:
Այն հարցին, թե ունեցել են հանդիպում «Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանի հետ, Սաֆարյանը կրկին նշեց, որ տեղյակ չէ։
Անդրադառնալով համապետական ընտրություններին մասնակցելու և իրենց կողմից թեկնածու առաջադրելու հանգամանքին՝ Սաֆարյանը նշեց, որ առայժմ համապետական ընտրություններին մասնակցելու որոշում չունեն»։