.jpg)
Որքանո՞վ է ճիշտ, որ քահանան գտնվի տնային կալանքում. մարդիկ օրերով լաց են լինում, սպասում են Տեր Հոր վերադարձին
«Մեր առաջնորդները մեզ համար որպես հայր են, միշտ ասել ենք այդ մասին, միշտ զգացել ենք հայրական հոգածությունը։ Երբ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում ժամերգություն էինք անում, մեր ավագ քահանաներից Տեր Եղիշեն ասաց՝ մենք կարծես որբացել ենք։ Ունենք այդ զգացումը, այո, մենք մեզ որբացած ենք զգում, բայց ոչ թույլ։ Մենք գիտենք՝ երբ Սրբազան հայրերը դուրս գան, պիտի իրենց թողած հոտն ավելի ծաղկացրած հանձնենք իրենց»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը։
«Մենք՝ քահանաներս ինչ-որ կանք՝ կանք մեր Սրբազան Հայրերի շնորհիվ՝ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, մենք չենք կարող դա մոռանալ, ուրանալ։ Մենք հաշտ չենք, որ Սրբազան Հայրերը գտնվում են այնտեղ, որտեղ չպետք է գտնվեին։ Իրենք պետք է իրենց գահի վրա լինեին, օրհնեին մարդկանց։
Մենք եղբայր ունենք՝ Տեր Գարեգինը, որը տնային կալանքի մեջ է։ Որքանո՞վ է ճիշտ, որ քահանան գտնվի տնային կալանքում։ Այդ ժամանկը ինքը ծախսում էր մարդկանց տներ այցելելու, տնօրհնեք անելու, մկրտություն անելու համար, ի վերջո, Սուրբ Պատարագ էր մատուցում։ Գիտե՞ք որքան հավատացյալներ կան, որ օրերով արտասվում են, սպասում են Տեր Հոր վերադարձին»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում