Հայ բռնցքամարտիկները աշխարհի առաջնությունում 5 բրոնզե մեդալ են նվաճել
13/12/2025 17:20

Հայ բռնցքամարտիկները աշխարհի առաջնությունում 5 բրոնզե մեդալ են նվաճել

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Դուբայում կայացած IBA-2025 աշխարհի առաջնությունում  հինգ բրոնզե  մեդալ է նվաճել։

Մեդալակիրներ են դարձել Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Գարբոյանի, Բազեյանի և Հովհաննիսյանի համար սրանք առաջին մեդալներն էին աշխարհի առաջնություններում։ Դավիթ Չալոյանը նվաճել է իր երկրորդ մեդալը՝ 2021 թվականի արծաթից հետո, իսկ Հովհաննես Բաչկովը դարձել է աշխարհի առաջնությունների հնգակի բրոնզե մեդալակիր։

Հայ բռնցքամարտիկները աշխարհի առաջնությունում 5 բրոնզե մեդալ են նվաճել