Ճամբարակում բացվեց «Վորքաութ» տեսակի մարզահրապարակ. մարզպետ
16/12/2025 16:07

Ճամբարակում բացվեց «Վորքաութ» տեսակի մարզահրապարակ. մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը գրել է.

«Ճամբարակում բացվեց «Վորքաութ» տեսակի մարզահրապարակ

Հիշեցնենք՝ Կառավարությունն ավելի վաղ ընդունել էր որոշում՝ նպատակ ունենալով նպաստել հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Նպատակը վորքաութով զբաղվելու մշակույթի ինտեգրումն է համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվեն որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս:

Միջոցառման շրջանակում Հայաստանի սթրիթ վորքաութ ֆեդերացիայի ատլետներն իրականացրել են ցուցադրական ելույթներ և բացօթյա անվճար մարզումներ՝ ներկաներին ցուցադրելով, թե ինչպես է պետք օգտվել մարզասարքերից և մարզվել բակային պայմաններում:

Որոշ մարզասարքեր նաև հարմարեցված են առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, մասնավորապես՝ շարժասայլակով տեղաշարժվողների համար:

Նախատեսվում է նաև Workout Academy կրթական ծրագրի շրջանակում նշված համայնքի դպրոցներում աշխատող ֆիզկուլտուրայի ուսուցիչներից ընտրել 2 մասնագետ և կազմակերպել վերապատրաստման դասընթաց` վորքաութ մարզաձևի ուղղությամբ գիտելիքների խորացման նպատակով»։