.png)
Էրդողանը հրամայել է մշակել ԵՄ-ի հետ Թուրքիայի մերձեցման ճանապարհային քարտեզը. ԶԼՄ-ներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է կառավարությանը մանրամասն աշխատանք տանել երկրի՝ Եվրամիության (ԵՄ) հետ մերձեցման ուղղությամբ։ Երկուշաբթի օրը կառավարության նիստում քննարկվել են Անկարայի և Բրյուսելի միջև երկխոսության զարգացման հնարավոր քայլերը և «ճանապարհային քարտեզը», հաղորդում է կառավարամետ թուրքական «Հյուրիեթ» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Էրդողանի հանձնարարականներին հետևելով՝ նիստում քննարկվել են ԵՄ-ի հետ հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև հնարավոր մերձեցման գործընթացի շրջանակներում ձեռնարկվելիք միջոցառումները, այդ թվում՝ Թուրքիայի լիիրավ անդամակցությունը միությանը։ Հանդիպումից հետո վերջնական որոշումներ չեն կայացվել», - հաղորդում է թերթը։