.png)
Մեծ հաղթանակ՝ անշարժ գույքի ոլորտում. կառուցապատման շուկան նոր վերափոխումների նախաշեմին է (Տեսանյութ)
Օրերս Երևանում ազդարարվել է անշարժ գույքի շուկայում աննախադեպ համագործակցության մեկնարկ՝ ARTCOMPANY կառուցապատող ընկերությունը, ARGO REALTY անշարժ գույքի գործակալությունը և ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր, որով, առաջատար մեխանիզմների ներմուծման միջոցով, պատմական նոր փուլ է բացվում ոլորտի զարգացման համար։
Հուշագրի միջոցով հայտարարվել է «Գնորդի վճարումների ապահովագրություն՝ միջազգային երաշխիքով» ծրագրի գործարկման մասին։ Սա նորարար ֆինանսական գործիք է, որը 100% երաշխավորում է բնակարան գնողների տարաժամկետ վճարումների վերադարձը՝ կառուցապատողի կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքում։ Այն արդեն հասանելի է Firdus Prime Residence և Gyurjyan Cascade քաղաքաշինական ծրագրերում բնակարան գնողների համար։
Հայաստանում առաջատար դիրքեր զբաղեցնող ARTCOMPANY կառուցապատող ընկերությանն ավելի քան 5 տարի է պետք եկել գնորդների վճարումների ապահովագրման միջազգային գործիքը մեր երկիր բերելու համար։
Ընկերության հիմնադիր Վահե Պետրոսյանը մանրամասն ներկայացրել է, թե այդ ժամանակահատվածում ինչ բարդ խնդիրներ են հաղթահարվել և ինչ արդյունքներ կտա գնորդի վճարումների ապահովագրությունը Հայաստանի կառուցապատման շուկային։
Մանրամասները՝ տեսանյութում