«Հայրենիք» կուսակցությունն ընտրել է ուժեղանալու ճանապարհը, կարծրատիպեր ենք կոտրելու. Բաբկեն Հարությունյան (Տեսանյութ)
16/12/2025 19:14

«Հայրենիք» կուսակցությունն ընտրել է ուժեղանալու ճանապարհը, կարծրատիպեր ենք կոտրելու. Բաբկեն Հարությունյան (Տեսանյութ)

«Օրեր առաջ «Հայրենիք» կուսակցությունը Ճամբարակում բացեց տարածքային կառույց, մենք շարունակում ենք հանրապետության տարբեր համայնքներում կուսակցության ընդլայնման գործունեությունը, որովհետև կուսակցությունը պետք է ընդառաջ գնա քաղաքացուն, մարդը պիտի ունենա հնարավորություն, միջոց՝ տեղում շփում ունենալու կուսակցության ներկայացուցիչների հետ, անկեղծ զրուցելու, սեփական պատկերացումներն ու ակնկալիքները ներկայացնելու»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը։

«Մենք՝ իբրև կուսակցություն, ընտրել ենք ուժեղանալու ճանապարհը, ինչն ահռելի աշխատանք է պահանջում։ Մենք հավակնում ենք լուրջ քաղաքական կենտրոն դառնալու։

Այո, մարդկանց մեջ չկա վստահություն կուսակցությունների հանդեպ,  մենք գալիս ենք կարծրատիպերը կոտրելու, որովհետև համարում ենք, որ դա կարող ենք անել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
«Հայրենիք» կուսակցությունն ընտրել է ուժեղանալու ճանապարհը, կարծրատիպեր ենք կոտրելու. Բաբկեն Հարությունյան (Տեսանյութ)