Թրամփն ուղերձով կդիմի հանրությանը
17/12/2025 11:42

Թրամփն ուղերձով կդիմի հանրությանը

Չորեքշաբթի օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կդիմավորի Սիրիայում զոհված ամերիկացի զինվորների մարմինները տեղափոխող ինքնաթիռին և այդ երեկո էլ կդիմի ազգին։

Ժամը 13:15-ին (Երևանի ժամանակով՝ 20:15-ին) նախագահը և նրա կինը՝ Մելանյան, կդիմավորեն Սիրիայում հարձակման ժամանակ զոհված ամերիկացի զինվորների մասունքները տեղափոխող ինքնաթիռին։

Վաշինգտոնի ժամանակով՝ ժամը 21:00-ին (հինգշաբթի՝ Երևանի  ժամանակով 06:00-ին) Թրամփը կդիմի ազգին։ Նա թեման չի հայտարարել, սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը նշել է, որ ամերիկացի առաջնորդը կընդգծի իր վարչակազմի պատմական նվաճումները։

Թրամփն ուղերձով կդիմի հանրությանը