«Հրապարակ». Ինչ են նստում պաշտոնյաների վոյաժները մեր պետության վրա, արդեն ոչ մեկին չի հետաքրքրում
17/12/2025 09:06

«Հրապարակ». Ինչ են նստում պաշտոնյաների վոյաժները մեր պետության վրա, արդեն ոչ մեկին չի հետաքրքրում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն մի տողանոց հաղորդագրություն է տարածել. «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը մասնակցում է դեկտեմբերի 15-19-ը Դոհայում (Կատար) ընթացող ՄԱԿ-ի` Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին (CoSP11)»։ 

Կից լուսանկարից երևում է, որ պատվիրակության կազմում են նաև ԲԴԽ նախագահը, արդարադատության նախարարը: Ի դեպ, այս անձինք հաճախ են համատեղ գործուղումների մեկնում` հավանաբար, արդեն պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել, միմյանց միջև կոնտակտ է ստեղծվել: Բայց մենք տեղեկացանք, որ չնայած համաժողովի թեման եղել է հակակոռուպցիոն պայքարը, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ելույթ չի ունեցել, նա միայն ծափ տվողի դերում է եղել. ելույթ ունեցել է պատվիրակության ղեկավար Սրբուհի Գալյանը: 

Թե ինչ են նստում այս վոյաժները մեր պետության վրա, արդեն ոչ մեկին չի հետաքրքրում: Մենք նկատեցինք նաև, որ պատվիրակության մյուս անդամներն իրենց պաշտոնական էջերում որևէ տեղեկատվություն այս մասին դեռ չեն հաղորդել»։

«Հրապարակ». Ինչ են նստում պաշտոնյաների վոյաժները մեր պետության վրա, արդեն ոչ մեկին չի հետաքրքրում