.png)
Հիմա տեսնենք՝ ինչ են ասելու վարչախմբակի պաշտպանները. Ավետիք Քերոբյանը՝ Սյունիքի որոշ դիրքերում ադրբեջանցիների կողմից հայ զինվորներին վերահսկելու մասին ՊՆ արձագանքն է հրապարակել
«ՀայաՔվե» միավորման անդամ Ավետիք Քերոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադաձել է ավելի վաղ արված իր հայտարարությանը, որ Սյունիքի որոշ դիրքերում ադրբեջանցիների կողմից հայ զինվորները վերահսկվում են։
Նա մասնավորապես գրել է. «Մոտ մեկ ամիս առաջ 168-ին տված հարցազրույցում խոսել եմ մեր որոշ մարտական հենակետերի մասին, որոնք փաստացի պատանդառված են, և որտեղ հասնելու և հերթափոխելու համար մեր զինվորներն անցնում են ստորացուցիչ զննման միջով: Ինձնից առաջ և ինձնից շատ դրա մասին խոսում են Արթուրը, Սերգեյը, Հայկը, երևի նաև այլք: Որոշ ԶԼՄ-ներ` «Սիվիլնեթը», «5-րդ ալիքը», պաշտոնական հարցում են արել «պաշտպանության նախարարությանը», խնդրելով պարզաբանել իրավիճակը: Երեկ պատասխան են ստացել` պարզվում է, որ հետևում են լրահոսին և արձագանքում ըստ անհրաժեշտության: Միևնույն ժամանակ, անմիջապես հերքում են (չ)նշված անձի կողմից հարցազրույցում արտահայտված թվերը՝ պահեստազորի մասին, կամ էլ Մեղրիի մոտերքում ներթափանցման մասին հայտարարությունը:
Իմ հարցազրույցից հետո լիքը ֆեյքեր ու «իրական» մարդիկ հարձակվել էին վրաս տեսահոլովակի մեկնաբանություններում` պահանջելով պադվալներում փակել ապատեղեկատվություն տարածելու համար, ոմանք «բավարարվել» են միայն վիրավորական արտահայտություններով, իսկ իրենց ակտիվ հակադարձել են իրավիճակից քաջատեղյակ տեղացիներն ու, այսպես կոչված, վարժական հավաքների մասնակիցները: Հիմա տեսնենք՝ ինչ են ասելու այս ամենի (և էլի լիքը այլ բաների) հետ հաշտ վարչախմբակի պաշտպանները:
Բոլոր հղումները` մեկնաբանություններում:
Արթուրի ասած` հային պետք է առաջին հերթին փրկել «հայից»»,-գրել է նա՝ կից հրապարակելով ՊՆ-ի պաշտոնական պատասխանը։