Հայաստանը նոր աջակցություն կստանա Խաղաղության եվրոպական հիմնադրամից
17/12/2025 16:42

Հայաստանը նոր աջակցություն կստանա Խաղաղության եվրոպական հիմնադրամից

Այս շաբաթ Հունգարիան հանել է վետոն Հայաստանի համար նախատեսված Եվրամիության 20 մլն եվրոյի ռազմական աջակցության փաթեթի նկատմամբ (Եվրոպական խաղաղության հիմնադրամ), որը առաջարկվել էր դեռևս մարտին, այս մասին X-ի միկրոբլոգում գրել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։

Նա նշել է, որ փաթեթի պաշտոնական հաստատումը նախատեսվում է հունվարին։

Ռիկարդ Յոզվիակը հիշեցրել է, որ Ուկրաինայի համար նախատեսված նմանատիպ աջակցության փաթեթը արդեն մոտ երեք տարի շարունակ մնում է Բուդապեշտի կողմից արգելափակված։

Հայաստանը նոր աջակցություն կստանա Խաղաղության եվրոպական հիմնադրամից