.jpg)
18/12/2025 20:01
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել. «Սպուտնիկ Արմենիա»
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը վատացել է։ Նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Հոգևոր հովվի մոտ սրտի հետ կապված խնդիր է առաջացել։ Նա սրտի կաթված է ստացել։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Էջմիածնից տեր Վրթանեսին տեղափոխել են երևանյան ԲԿ-ներից մեկը` սրտի ստենտավորում իրականացնելու նպատակով։