Մեր եկեղեցին այսօր ադրբեջանական թիրախում է. Թաթոյան (Տեսանյութ)
18/12/2025 16:55

Մեր եկեղեցին այսօր ադրբեջանական թիրախում է. Թաթոյան (Տեսանյութ)

Վարչապետը որևէ լիազորություն չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին, լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանը։

«Չպետք է մոռանանք, որ մեր եկեղեցին այսօր ադրբեջանական թիրախում է, և Ադրբեջանը պետական ծրագրով հայտարարել է, որ մեր եկեղեցին համարվում է որպես թշնամական կառույց։ Մենք չպետք է անընդհատ ապրենք տագնապի մեջ, անընդհատ լարվածության մեջ և տպավորություն լինի, որ մեր հասարակության տարբեր մասեր պայքարում են իրար դեմ։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղու օգտին է»,-ասաց Թաթոյանը։

Ըստ նրա՝ սա օրակարգ է, որը մեզ պառակտում ու ավելի է թուլացնում։

Մեր եկեղեցին այսօր ադրբեջանական թիրախում է. Թաթոյան (Տեսանյութ)