«Volkswagen Passat»-ի և բետոնախառնիչի բախման հետևանքով տուժածներ կան
19/12/2025 19:32

«Volkswagen Passat»-ի և բետոնախառնիչի բախման հետևանքով տուժածներ կան

Այսօր, ժամը 12։10-ի սահմաններում Ալավերդի-Ճոճկան ավտոճանապարհին բախվել են «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան և «Howo» մակնիշի բետոնախառնիչը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից մեկին և մեկ ուղևորի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ ուղևորն ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ 

 Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։