Վարչախումբը չի դադարելու թիրախավորել Հայ Առաքելական Եկեղեցին, իսկ մենք, ինչպես այսօր, պետք է լինենք միասնական և պաշտպանենք Սուրբ Էջմիածինը, Հայոց Հայրապետին. Սաղաթելյան
19/12/2025 00:13

Վարչախումբը չի դադարելու թիրախավորել Հայ Առաքելական Եկեղեցին, իսկ մենք, ինչպես այսօր, պետք է լինենք միասնական և պաշտպանենք Սուրբ Էջմիածինը, Հայոց Հայրապետին. Սաղաթելյան

Շնորհիվ մեր հայրենակիցների, Փաշինյանի այսօրվա ծրագիրը տապալվեց, սակայն եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը, հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այո՛, մեր իսկ սեփական հայրենիքում Եկեղեցին պաշտպանելու խնդիր ունենք ու պետք է պաշտպանենք։ Այս օրով մեր խնդիրը չի լուծվել, այս վարչախումբը շարունակելու է թիրախավորել Հայ Առաքելական Եկեղեցին, առաջիկայում դա փորձելու է անել ավելի մեծ ծավալով, իսկ մենք, ինչպես այսօր, պետք է լինենք պինդ, ամուր, միասնական և պատրաստ լինենք առաջիկայում ևս պաշտպանելու մեր եկեղեցին՝ Սուրբ Էջմիածինը, Հայոց Հայրապետին»։

Վարչախումբը չի դադարելու թիրախավորել Հայ Առաքելական Եկեղեցին, իսկ մենք, ինչպես այսօր, պետք է լինենք միասնական և պաշտպանենք Սուրբ Էջմիածինը, Հայոց Հայրապետին. Սաղաթելյան