Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները
22/12/2025 10:47

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները, որոնք ցույց են տալիս, թե հանրային տրանսպորտը քանի րոպեից է մոտենալու տվյալ կանգառ։

«Նախատեսված 40 էլեկտրոնային չվացուցակի սարքավորման փոխարեն ներկրվել է 42-ը։ Դրանցից 35-ն արդեն տեղադրված են և գործում են։ Մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն»,-այս մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում զեկուցվեց քաղաքապետին։

Նշվեց, որ սարքավորումները տեղադրված են մայրաքաղաքի 3 վարչական շրջաններում։

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները