.jpg)
Կրեմլն ըմբռնումով է մոտենում Ալիևի որոշմանը՝ չմասնակցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլն ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմանը՝ չմասնակցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, քանի որ պետությունների ղեկավարները խիտ գրաֆիկ են ունենում. հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք լիովին ըմբռնումով ենք մոտենում։ Իրոք, բոլոր պետությունների ղեկավարները շատ խիտ գրաֆիկ ունեն, հատկապես դեկտեմբերին՝ Նոր տարվա նախօրեին», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Ալիևի բացակայությունը ԱՊՀ գագաթնաժողովից անակնկալ էր։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ալիևը չի կարողանա մասնակցել Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 22-ին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով։