.jpg)
Երազում էի շատ մեծ ընտանիք ունենալ, բայց կանգնեցի ընտրության առաջ (Տեսանյութ)
«Եղել է ընտանիք ունենալու ցանկություն, փափագ։ Երազում էի մեծ ընտանիք ունենալ, ինչպես իմ ընտանիքն է բազմազավակ։ Ես տեսնում էի, թե ինչ երջանկություն է, որ շատ ենք, բայց եկավ մի պահ, երբ պետք է որոշում կայացնեի՝ ունենալ ընտանի՞ք, թե՞ ոչ։ Արդեն Տիրոջը ճանաչում էի ու ուղղեցի այդ հարցը, թե ի՞նչ է ինքն ակնկալում, և ի՞նչն է ինձ համար լավագույնը։ Աղոթում էի տիրոջը, որ ինձ ցույց տա, թե որն է իմ երջանկության ճանապարհը», - «1-ը 1000-ից» հաղորդաշարի եթերում միանձնուհի քույր Ազատուհին պատմել է իր կյանքի և ընտրության մասին։
Քույր Ազատուհին մենաստան է տեղափոխվել 2022թ-ին, իսկ մինչ այդ՝ ապրել է ակտիվ աշխարհիկ կյանքով, սովորել է, շրջագայել ու երազանքներ կառուցել։ Ծնողները դեմ են եղել, բայց իր որոշումը վերջնական էր։
«Իհարկե, կարոտում եմ հարազատներիս, մարդկանց, մանկությանս օրերը, այն լավ ակնթարթները, որ ունեցել եմ, բայց անկախ նրանից կգայի վանք, թե չէ, միևնույն է, կարոտելու էի այդ պահերը, որ հնարավոր չէ վերադարձնել, իսկ կարոտը մեղմում է աղոթքը», - ասում է քույր Ազատուհին։
Մանրամասները՝ տեսանյութում