«Թուրքական ավիաուղիներ»-ը մարտից կսկսի ուղիղ չվերթեր դեպի Երևան
23/12/2025 09:21

«Թուրքական ավիաուղիներ»-ը մարտից կսկսի ուղիղ չվերթեր դեպի Երևան

«Թուրքական ավիաուղիներ»-ը մարտի 11-ից կսկսի ուղիղ չվերթեր դեպի Երևան՝ շաբաթական յոթ անգամ։

Ըստ թուրքական լրատվամիջոցների հրապարակումների՝ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10 անգամի, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 անգամի։
 
«Եվս մեկ քայլ առաջ. Turkish Airlines ավիաընկերությունը 2026թ․ մարտի 11-ից չվերթեր կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ», - գրել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

«Թուրքական ավիաուղիներ»-ը մարտից կսկսի ուղիղ չվերթեր դեպի Երևան