.png)
23/12/2025 14:07
Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուրնիկովան 4-րդ երեխան են ունեցել
Իսպանացի փոփ երգիչ Էնրիկե Իգլեսիասը և ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուռնիկովան 4-րդ անգամ ծնողներ են դարձել:
Կուրնիկովան Instagram-ում կիսվել է երեխայի լուսանկարով և գրել․ «Իմ արևի շողը»։ Նա հավելել է, որ փոքրիկը ծնվել է դեկտեմբերի 17-ին:
Զույգը երեխայի սեռը և անունը չի նշել։