Շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը հեռակա կարգով ձերբակալվել է
23/12/2025 14:03

Շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը հեռակա կարգով ձերբակալվել է

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը հեռակա կարգով ձերբակալվել է Մոսկվայի դատարանի կողմից։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի 2-րդ մասով՝ ահաբեկչության հրապարակային կոչեր և ահաբեկչության հրապարակային արդարացում։

Քննիչը համապատասխան միջնորդությունը ներկայացրել է դեկտեմբերի 22-ին։ Ըստ գործի նյութերի՝ այն բավարարվել է նույն օրը։ Որոշումը նախատեսված է ուժի մեջ մտնել դեկտեմբերի 26-ին։

Այս հոդվածով հայտնի շախմատիստին սպառնում է 5-7 տարվա ազատազրկում։

Շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը հեռակա կարգով ձերբակալվել է