.jpg)
«Հետևանքներ, ցավոք, կլինեն, իսկ պատասխանատվությունը կրում է ՀՀ ղեկավարը». Նարեկ Կարապետյանը՝ ՀԷՑ-ի հետ կապված գործընթացի մասին
«ՀԷՑ-ի հետ կապված՝ կա միջազգային դատարանի որոշում, որը, սակայն, Հայաստանի ղեկավարի ցանկությամբ՝ չի կատարվում։ Դա նշանակում է, որ Հայաստանը միջազգային իրավական պրոցեսների կատարման ուղղությամբ վերցրած իր պարտավորությունները, երևի թե առաջին անգամ, չի կատարում»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Այս ամենի պատասխանատվությունը կրում է հենց որոշում կայացնողը, իսկ հետևանքները չեն ուշանա, հավելեց Կարապետյանը։
«Հետևանքները Հայաստանի Հանրապետությունը, ժամանակի ընթացքում, ցավոք, ստիպված է լինելու կրել»,- ասաց նա։
Նարեկ Կարապետյանը հայտնեց նաև՝ բանակցություններ իշխանությունների հետ չեն վարելու, քանի որ ՀԷՑ-ի հետ կապված կա միջազգային արբիտրաժի որոշում, որը պետք է կատարվի.
«Չկատարելու հետևանքները կարող են խնդրահարույց լինել»։