Փորձելու ենք հնարավորինս մեղմել գյուղացու հոգսը. Հարություն Մնացականյան (Տեսանյութ)
23/12/2025 15:56

Փորձելու ենք հնարավորինս մեղմել գյուղացու հոգսը. Հարություն Մնացականյան (Տեսանյութ)

ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտում գրեթե բոլոր ուղղություններով կան խնդիրներ։ Մենք ունենք մեր հստակ ծրագրերը և աշխատում ենք դրանց համար, ունենք խնդիրների լուծման հստակ մեթոդաբանությունը և ձևերը, «Մեր ձևով» շարժման 2025 թվականի հաշվետու ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Հարություն Մնացականյանը։

«Փորձելու ենք հնարավորինս մեղմել գյուղացու հոգսը, տնտեսության վրա ունենալ լուրջ ազդեցություն։ Ի վերջո, գյուղատնտեսությունը երկրում պարենային անվտանգության խնդիր է իրենից ենթադրում»,-ասաց Հարություն Մնացականյանը։

Փորձելու ենք հնարավորինս մեղմել գյուղացու հոգսը. Հարություն Մնացականյան (Տեսանյութ)