.jpg)
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցությունները կարող են խաղաղությամբ ավարտվել. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինայի հարցերով խաղաղության բանակցությունները կարող են խաղաղ ավարտվել՝ չնայած Եվրոպայի դիմադրությանը։
«Միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները հաջողությամբ պսակվեն՝ չնայած Եվրոպայի դիմադրությանը։ Այդ դեպքում, ուկրաինացիների մասնակցությամբ, կհաջողվի հրադադարի հասնել, բայց գուցե ավելի երկարատև խաղաղության կհասնենք։ Մենք կարող ենք վստահ լինել դրանում», - ասել է նա։
Հոկտեմբերի սկզբին Օրբանը առաջարկել էր ԵՄ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել ապագա եվրոպական անվտանգության համակարգի շուրջ, որտեղ Ուկրաինան հիմնական ուշադրության կենտրոնում չէ։