Անդրեասյանն ու Գալյանն այցելել են Ռոբերտ Ամիրխանյանին
24/12/2025 13:24

Անդրեասյանն ու Գալյանն այցելել են Ռոբերտ Ամիրխանյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին:

Այցի շրջանակում քննարկվել են կոմպոզիտորի առաջիկա ծրագրերը, ստեղծագործական գործունեության այժմյան ընթացքը և այլն:

«Ձեր ստեղծագործությունները մեր հանրության կյանքում իրենց կարևոր տեղն ունեն: Ձեր երաժշտությամբ սերունդներ են կրթվել, դրանք սիրված են ու շարունակում են ապրեցնել»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Առանց ոգևորության հնարավոր չէ որևէ բան անել: Երգի մեջ ազատությունը քո մեծագույն նվաճումն է: Անկախ տաղանդից՝ եթե դպրոցներում մեր երեխաները երգեցողությամբ շատ զբաղվեն, նրանք կգտնեն ներքին ազատության ճանապարհը»,- ասել է Ռոբերտ Ամիրխանյանը՝ շնորհակալություն հայտնելով այցելության և գնահատանքի համար:

Անդրեասյանն ու Գալյանն այցելել են Ռոբերտ Ամիրխանյանին