.png)
«Նույնիսկ խավարին հնարավոր է լուսավորել ձեր սրտերը». Սամվել Կարապետյանի նվերը Գյումրիին (Տեսանյութ)
Երեկ Գյումրիի Վարդանանց հրապարակում քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունն էր։
Քաղաքի կենտրոնական հատվածի շքեղ զարդարանքը, հրավառությունը և տոնական բարձր տրամադրությունն ապահովվել էր «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Դա Սամվել Կարապետյանի նվերն էր Գյումրիին։
«Նույնիսկ խավարին հնարավոր է լուսավորել ձեր սրտերը»,- այս առնչությամբ գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման մամլո խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ հրապարակելով տեսանյութ՝ նախաամանորյա Գյումրիից։