Ստուգատեսի արդյունքներով ձևավորվել է ըմբշամարտի ազգային հավաքականի նոր կազմը
25/12/2025 19:38

Ստուգատեսի արդյունքներով ձևավորվել է ըմբշամարտի ազգային հավաքականի նոր կազմը

Չարենցավանի քաղաքային մարզադաշտին կից մարզահամալիրում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների 2025 թվականի առաջնությունը։ Ստուգատեսի արդյունքներով ձևավորվել է ազգային հավաքականի նոր կազմը, որը կպատրաստվի գալիք միջազգային մրցաշրջանին, հայտնում է armsport.am-ը։

Ըստ քաշային կարգերի՝ Հայաստանի չեմպիոնի կոչմանն են արժանացել և հավաքականը համալրել հետևյալ ըմբիշները.

  • 57 կգ՝ Մավել Խնձրցյան
  • 61 կգ՝ Մեժլում Մեժլումյան
  • 65 կգ՝ Արման Մուսիկյան
  • 70 կգ՝ Վազգեն Թևանյան
  • 74 կգ՝ Նարեկ Հարությունյան
  • 79 կգ՝ Հրայր Ալիխանյան
  • 86 կգ՝ Ռազմիկ Եփրեմյան
  • 92 կգ՝ Կնյազ Իբոյան
  • 97 կգ՝ Գուրգեն Սիմոնյան
  • 125 կգ՝ Մարտին Սիմոնյան

Առաջնությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 74 ըմբիշ։  

 

Ստուգատեսի արդյունքներով ձևավորվել է ըմբշամարտի ազգային հավաքականի նոր կազմը