«Հրապարակ». ՊԵԿ-ը հարկային «տեռորի» է ենթարկում տնտեսվարողներին
26/12/2025 08:50

«Հրապարակ». ՊԵԿ-ը հարկային «տեռորի» է ենթարկում տնտեսվարողներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի շարք ահազանգեր ենք ստացել, որ ՊԵԿ-ը հարկային «տեռորի» է ենթարկում տնտեսվարողներին, հատկապես համայնքներում` փոքր ու միջին ձեռնարկատերերին: Մեզ ասացին, որ հարկային տեսուչներն այնպիսի տուգանքներ են գրում, որ տվյալ ձեռնարկությունները հայտնվում են փակվելու եզրին: Տեսուչներն արդարանում են, թե տարեվերջ է, իրենց վրա պլան է դրված։ 

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ամբիոններից հարկ վճարողին հերոս է անվանում, բայց տակից՝ քերում նրանց, հավանաբար, որ հաջորդ տարի, ընտրություններից առաջ կարողանա «պետական ընտրակաշառք» բաժանել պետական հիմնարկներում և լրացուցիչ ձայներ ստանալ իրենց եկամուտն ամեն ինչից վեր դասող զանգվածից»։

«Հրապարակ». ՊԵԿ-ը հարկային «տեռորի» է ենթարկում տնտեսվարողներին