«Հրապարակ». Նախկին «Սևան» հյուրանոցի տարածքը Վաչե Մանուկյանի ձեռքից վերցնելու գործընթաց է սկսել դատախազությունը
26/12/2025 08:45

«Հրապարակ». Նախկին «Սևան» հյուրանոցի տարածքը Վաչե Մանուկյանի ձեռքից վերցնելու գործընթաց է սկսել դատախազությունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին «Սևան» հյուրանոցի տարածքը տասնամյակներ առաջ սեփականաշնորհվել է բրիտանահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանին, որը հյուրանոցն ապամոնտաժեց, սակայն տեղում շինարարություն չիրականացրեց: Մեր տեղեկություններով, այժմ տարածքը գործարարի ձեռքից վերցնելու գործընթաց է սկսել դատախազությունը։ Հայց է ներկայացվել դատարան` «Կարուսել իսթաբլիշմենթ» ընկերության դեմ, որի հիմնադիրը Մանուկյանն է։ 

Դատախազությունը պահանջում է դադարեցնել մոտ 4000 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը։ Նշենք, որ այդ տարածքը կառուցապատելու հույսեր արթնացան, երբ ՀՀ նախագահ նշանակվեց Արմեն Սարգսյանը, որը շատ մտերիմ է Վաչե Մանուկյանի հետ, սակայն  տարածքը մնաց անխնամ: Դատախազությունը մեր հարցերին պատասխանելու համար գրավոր հարցում պահանջեց։ Ստանալուն պես կներկայացնենք»։