23 տարի առաջ այս օրերին գրանցվել են ամենասաստիկ սառնամանիքները
27/12/2025 09:38

23 տարի առաջ այս օրերին գրանցվել են ամենասաստիկ սառնամանիքները

2002թ․-ի այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են օդերևութաբանական պատմության ընթացքում  դիտված ամենասաստիկ սառնամանիքները, հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Արարատի հատվածում օդի ջերմաստիճանը հասել է մինչև -31,6, Երևանում՝ -28,2 աստիճանի», - գրել է նա։

23 տարի առաջ այս օրերին գրանցվել են ամենասաստիկ սառնամանիքները