.jpg)
27/12/2025 10:20
Փաշինյանն ակնկալում է, որ վաղը Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատարագին Վեհափառի անունը չի հնչելու (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը վաղը մասնակցելու է Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու սուրբ եւ անմահ պատարագին։ Նա առավոտյան տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, որ ակնկալում է՝ պատարագին Վեհափառի անունը չի հնչելու։ Ավելին՝ նա թույլատրելի համարեց որևէ եկեղեցում պատարգին ժամին կաթողիկոսի անունը հնչեցնելու դեպքում տվյալ պահին բողոք արտահայտելը։