Ռուսաստանի վերահսկողության տակ նոր բնակավայրեր են անցել
27/12/2025 21:53

Ռուսաստանի վերահսկողության տակ նոր բնակավայրեր են անցել

Սումիի շրջանի Վիսոկոյե, Խարկովի շրջանի Վիլչա և Պրիլիվկա բնակավայրերն անցել են Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ, հայտնել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը։

 «Վերջին երկու շաբաթվա ընթացքում մեր վերահսկողության ներքո են անցել Սումիի շրջանի Վիսոկոյե, Խարկովի շրջանի Վիլչա և Պրիլիվկա բնակավայրերը»,- ՌԴ ԶՈՒ հրամկազմի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ Գերասիմովը զեկուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։