Երկիրը ճգնաժամի մեջ է, քաղաքացիները` սոցիալական ճնշման տակ, իսկ պատգամավորները ստանում են 3 միլիոն դրամ պարգևավճար. Հայկ Ֆարմանյան
28/12/2025 13:32

Երկիրը ճգնաժամի մեջ է, քաղաքացիները` սոցիալական ճնշման տակ, իսկ պատգամավորները ստանում են 3 միլիոն դրամ պարգևավճար. Հայկ Ֆարմանյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Հայկ Ֆարմանյանը գրել է.

«3.000.000 դրամ պարգևավճար` ինչի՞ համար.

Երկիրը ճգնաժամի մեջ է, քաղաքացիները` սոցիալական ճնշման տակ, իսկ ՀՀ ԱԺ պատգամավորները ստանում են 3 միլիոն դրամ տարեվերջյան պարգևավճար։

Ո՞ր արդյունքի համար,

Ո՞ր հաջողված աշխատանքի,

Ո՞ր լուծված խնդրի դիմաց։

Եթե չափանիշ և հաշվետվություն չկա, սա պարգևավճար չէ, սա ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ 《ՀԵՐՈՍ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ》 ՀԱՇՎԻՆ ԻՆՔՆԱՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ Է...

Իսկ եթե, ըստ շրջանառվող լուրերի, այդ գումարներից իրականում մի մասը փոխանցվել է ՔՊ-ին (ՔՊ ցուցակով պատգամավոր առաջադրվելու անդամավճարի տեսքով), ապա սա ոչ այլ ինչ է, քան պետական միջոցների վատնում և պետբյուջեի օգտագործում ոչ նպատակային ձևով։

Հարկատուների գումարները կուսակցական հարցեր լուծելու համար չեն տրվում....։

Երկիրը ճգնաժամի մեջ է, քաղաքացիները` սոցիալական ճնշման տակ, իսկ պատգամավորները ստանում են 3 միլիոն դրամ պարգևավճար. Հայկ Ֆարմանյան