Սա հստակ ձևակերպված թալան է, բայց երբ Սամվել Կարապետյանը դուրս գա, նրանք էլ չեն կարողանալու թալանել, որովհետև գեղեցիկ կերպով կհեռանան․ Շիրազ Մանուկյանց (Տեսանյութ)
29/12/2025 10:09

Սա հստակ ձևակերպված թալան է, բայց երբ Սամվել Կարապետյանը դուրս գա, նրանք էլ չեն կարողանալու թալանել, որովհետև գեղեցիկ կերպով կհեռանան․ Շիրազ Մանուկյանց (Տեսանյութ)

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ  Շիրազ Մանուկյանցը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Ո՞վ է թալանողը… Տարածենք, թող հասկանան»։

Մանուկյանցը հիշեցնում է Փաշինյանի խոսքերը. «Թալանում են պետությունը, թալանում են երկիրը, թալանել են Ձեզ, թալանել են ձեր գրպանները և միշտ են թալանել»։ Ո՞վ էր այս տողերի հեղինակը, իհարկե, հենց նա, ով 2018 թվականին ամենաբարձրն էր խոսում սրա մասին։ 2021 թվականն էր, եկավ և ասեց, որ բանակն են թալանել, ամեն ինչ սրբել ու տարել են, ոչինչ չեն թողել, և ինքն էր ասում, որ վերադարձնողն է այդ թալանի։ Եվ ի՞նչ կատարվեց, նստեց աթոռին ու ամեն ինչ մոռացվեց։ Իսկ այսօր իր փոքրիկ խմբակին, պատգամավորներին 3 միլիոն դրամ պարգևավճար է տալիս։ Ինչի՞ համար, որ իրեն հավատարիմ են մնացել իր ստախոսությամբ։

Սա թալա՞ն չէ, իհարկե՝ թալան է, եթե պետությունից ամեն մեկին իր ստախոսության համար  3 միլիոն է տրվում, սա հստակ ձևակերպված թալան է, բայց երբ Սամվել Կարապետյանը դուրս գա, նրանք էլ չեն կարողանալու թալանել, որովհետև գեղեցիկ կերպով կհեռանան»։

Սա հստակ ձևակերպված թալան է, բայց երբ Սամվել Կարապետյանը դուրս գա, նրանք էլ չեն կարողանալու թալանել, որովհետև գեղեցիկ կերպով կհեռանան․ Շիրազ Մանուկյանց (Տեսանյութ)