Հյուսիսային ցիկլոնն ու ձյունն ամբողջապես մաքրել են Երևանի օդը. Ավինյան (Տեսանյութ)
29/12/2025 11:35

Հյուսիսային ցիկլոնն ու ձյունն ամբողջապես մաքրել են Երևանի օդը. Ավինյան (Տեսանյութ)

Երևանում այս պահի դրությամբ ամենապոտենցիալ աղտոտվող վայրերում, մասնավորապես 4-րդ կարգի ռիսկայնության կառուցապատման օբյեկտներում տեղադրված են օդի որակի 2-ական չափիչ սարքեր, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանում օդի որակի խնդիրը միայն Երևանի մասին չէ, ամբողջ Արարատյան գոգավորության մասին է։ Հիմնական խնդիրը պայմանավորված է մեր բնակլիկմայական պայմաններով»,-ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ հիմա օդի որակը լավ մակարդակում է, որովհետև հյուսիսային ցիկլոնն ու ձյունն ամբողջապես մաքրել են օդը։

Հյուսիսային ցիկլոնն ու ձյունն ամբողջապես մաքրել են Երևանի օդը. Ավինյան (Տեսանյութ)