ԳՇ պետը դիրքերում հերթապահություն իրականացնող զինանձնակազմին հանձնել է արժեքավոր նվերներ
30/12/2025 09:22

ԳՇ պետը դիրքերում հերթապահություն իրականացնող զինանձնակազմին հանձնել է արժեքավոր նվերներ

ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գալիք տոների կապակցությամբ անձնակազմին շնորհավորելու նպատակով այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի ուղեկցությամբ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող զինանձնակազմի հետ և նրանց հանձնել արժեքավոր նվերներ: 

Գեներալ-լեյտենանտ Ասրյանը շնորհավորել է զինծառայողներին գալիք տոների առթիվ, հղել նրանց լավագույն բարեմաղթանքները:

ԳՇ պետը դիրքերում հերթապահություն իրականացնող զինանձնակազմին հանձնել է արժեքավոր նվերներ