.jpg)
Կապտուկներ, ականջը՝ վնասված, աչքի տակ և կողքը՝ կապտած. Երևանում մայրը պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-ամյա երեխային ու ասել՝ կմեծանա, կմոռանա
Դեկտեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։40-ի ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի մսուր մանկապարտեզներից մեկում ավագ խումբ ընդունված 5 տարեկան տղա երեխայի նկատմամբ բռնություն է կատարվել։
Մսուր մանկապարտեզ ժամանած ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է։ Երեխայի վրա հայտնաբերվել են կապտուկներ, ականջը վնասված է եղել, աչքի տակ և կողքը՝ կապտած։ Երեխան դաստիարակներին հայտնել է, որ տանը եղբայրը և մայրը պարբերաբար ծեծի են ենթարկում իրեն, իսկ մանկապարտեզի տնօրենին երեխայի մայրը հայտնել է, որ երեխան կմեծանա, կմոռանա։
Մանկապարտեզում հոգեբանի ներկայությամբ երեխան պատմել է, որ իրեն վնասվածքները հասցրել է մայրը։ Երեխայի տատիկն էլ է հաստատել, որ երեխային ծեծի է ենթարկել մայրը։
Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեխայի 36-ամյա մայրը՝ Սաթենիկ Պ-ն, ֆիզիկական ներգործություն և ֆիզիկական, հոգեկան տառապանք պատճառելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններին քննչական բաժին։