Ամանորյա մաղթանքի փոխարեն. Ազատությու՛ն ռեժիմի քաղաքական գերիներին
31/12/2025 20:09

Ամանորյա մաղթանքի փոխարեն. Ազատությու՛ն ռեժիմի քաղաքական գերիներին

АntiFake.am-ի թիմը Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ դեռ նոյեմբերի սկզբից քննարկում էր, թե ինչ հոլովակ է թողարկելու Ամանորի գիշերը լսարանի համար։

Ցավոք, քաղաքական ռեժիմը հերթական անգամ անհանդուրժող գտնվեց ազատ խոսքի նկատմամբ և կալանավորեց Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին, որոնք արդեն 1 ամիս 18 օր ապօրինի անազատության մեջ են և Նոր տարին անցկացնում են բանտում՝ հեռու իրենց ընտանիքներից, ընկերներից ու հարազատներից։

Հայաստանում այսօր տոն չկա։ Այսօր Հայաստանում շուրջ 3 տասնյակ քաղբանտարկյալ կա։

AntiFake.am-ի թիմը հանրային գործիչների հետ այս հոլովակը նվիրում է Հայաստանի և Ադրբեջանի բանտերում պահվող գերիներին։

Ազատությու՛ն ռեժիմի քաղաքական գերիներին։

Ամանորյա մաղթանքի փոխարեն. Ազատությու՛ն ռեժիմի քաղաքական գերիներին