Ցանկացած զոհաբերություն պետք է իր նպատակին ծառայի. Նահատակվածներն իրենցն արել են, հերթը ապրողներինն է. Աբրահամյան
01/01/2026 14:19

Ցանկացած զոհաբերություն պետք է իր նպատակին ծառայի. Նահատակվածներն իրենցն արել են, հերթը ապրողներինն է. Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ցանկացած նվիրվածություն և զոհաբերություն պետք է իր նպատակին ծառայի:

Այն մարդիկ, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի և ժողովրդի, իրենց արել են:

Այն մարդիկ ովքեր ապրում են, պետք է պայքարը երկրի ազատագրման, անկախության և հարատևության համար շարունակեն` իրենց կյանքով, գործունեությամբ ու մտածողությամբ ծառայելով այդ գաղափարին»: