.jpg)
02/01/2026 10:03
Օդի ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով
Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի, լույս 4-ի գիշերը ՀՀ ողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով։
Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Այսօր կեսօրից հետո շրջանների մեծ մասում տեղումները կդադարեն։