.jpg)
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը իր գործերին կհանգեցնի տարածաշրջանի անկայունացմանը
ԱՄՆ-ի միջամտությունը Իրանի ներքին գործերին համարժեք է ամբողջ Մերձավոր Արևելքի անկայունացմանը և կհանգեցնի տարածաշրջանում Վաշինգտոնի բոլոր շահերի փլուզմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանցի ցուցարարներին աջակցելու սպառնալիքների։
«Մենք կարծում ենք, որ բողոքող գործարարները ապակառուցողական տարրեր չեն, և Թրամփը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ի միջամտությունն այս ներքին հարցում համարժեք է ամբողջ տարածաշրջանի անկայունացմանը և ամերիկյան շահերի ոչնչացմանը», - գրել է նա X-ում։
Ավելի վաղ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ «եթե Իրանը կրակի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին», ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել ցուցարարներին։