Մադուրոն և նրա կինը Վենեսուելայից դուրս են բերվել ուղղաթիռով. Թրամփ
03/01/2026 19:12

Մադուրոն և նրա կինը Վենեսուելայից դուրս են բերվել ուղղաթիռով. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտել է Վենեսուելայի գերի վերցված առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի տեղափոխման մանրամասները: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ նրանք կտեղափոխվեն Նյու Յորք՝ մեղադրանքների առաջադրման համար։

«Նրանք կուղևորվեն Նյու Յորք։ Ինչպես գիտեք, Նյու Յորքում նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Սկզբում նրանց կհասցնեն նավ, ապա նրանք կմնան նավում։ Նրանց դուրս են բերել ուղղաթիռներով․ դա հաճելի թռիչք է եղել ուղղաթիռով։ Վստահ եմ՝ դա նրանց դուր է եկել», – Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թրամփը։